Սպիտակ գառնախոտը (Chenopodium album) միամյա, արագաճ խոտաբույս է, որը կարող է հասնել մոտ 1–1.5 մ բարձրության։ Աճում է պարտեզներում, դաշտերում, ճամփեզրերին և այլ լուսավոր, երբեմն խոնավ, երբեմն չոր հողերում։ Տերևները ներքևում ավելի լայն են, վերևում՝ նեղ, երբեմն պատված սպիտակավուն փոշանման շերտով։ Շատ տարածված է Հայաստանում, այդ թվում Արատեսում։
Նյութը՝ Նարինե Ավետիսյանի, գյուղ Ծովազարդ