Կատվախոտ կամ կատուների սուսամբար, ունի մուգ կանաչ, մանրակտոր եզրերով տերևներ և փոքր, երկշուրթ ծաղիկներ, որոնք լինում են մանուշակագույն կամ կապտավուն։ Այս բույսը հայտնի է իր մեղրաբեր հատկություններով՝ գրավելով մեղուներին և այլ փոշոտող միջատների։ Որոշ տեսակներ ունեն թեթև հաճելի բույր և պարունակում են նեպետալակտոն, որը ազդեցություն է ունենում կատուների վրա։ Բացի այդ, կատվախոտը երբեմն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ թեյերի կամ հանգստացնող խառնուրդների պատրաստման համար։
Նյութը՝ Արմեն Խաչատրյանի, գյուղ Արենի